GNU General Public License

GNU GENERAL PUBLIC LICENSE-ի ոչ օֆիցիյալ թարգմանություն

Տարբերակ 0.3

    This is an unofficial translation of the GNU General Public License into Armenian. It was not published by the Free Software Foundation, and does not legally state the distribution terms for software that uses the GNU GPL - only the original English text of the GNU GPL does that. However, we hope that this translation will help Armenian-speakers understand the GNU GPL better.

    Տվյալ "GNU General Public License"-ի թարգմանությունը հայերենով ոչ պաշտոնական է: Այն հրատարակված չէ "Free Software Foundation"-ի կողմից, և պաշտոնապես հաստատված չէ. ծրագրային ապահովումը տարածելու համար միայն օրիգինալ անգլերեն տարբերակն է օգտագործվում: Մենք հուսով ենք, որ այս թարգմանությունը հայալեզու օգտագործողներին, կօգնի ավելի լավ հասկանալ GNU GPL-ը:

    © 2008 www.gnu.am (admin[at]gnu[dot]am)

    GNU GENERAL PUBLIC LICENSE

    Տարբերակ 3, հունիսի 29, 2007

    Copyright © 2007 Free Software Foundation, Inc.

    Յուրաքանչյուր ոք կարող է պատճենահանել և տարածել այս լիցենզիոն փաստաթղթի անփոփոխ օրինակները. փոփոխություններ մտցնելը արգելվում է:

        Ներածություն

    GNU General Public License-ը (GPL) հանդիսանում է ազատ copyleft լիցենզիա, որը նախատեսված է ծրագրային ապահովման և այլ տեսակի աշխատանքների համար:
     Ծրագրային ապահովումների մեծ մասի և այլ գործնական աշխատանքների համար նախատեսված լիցենզիաները զրկում են ձեզ ծրագրային ապահովումը համատեղ օգտագործելու և փոփոխելու ազատությունից: Ի տարբերություն դրանց՝ GNU GPL-ը երաշխավորում է ձեր` ծրագրի բոլոր տարբերակները համատեղ օգտագործելու և փոփոխելու ազատությունը` ապացուցելով, որ իր բոլոր օգտագործողների համար այն մնում է ազատ ծրագրային ապահովում: Մենք Free Software Foundation-ը կիրառում ենք GNU GPL-ը մեր ծրագրային ապահովումների մեծ մասի համար: Այն կարող է կիրառվել նաև ցանկացած այլ ծրագրային ապահովման համար` հեղինակի համաձայնության դեպքում: Դուք կարող եք կիրառել այն նաև ձեր կողմից մշակված ծրագրային ապահովումների համար:
     Երբ մենք խոսում ենք ազատ ծրագրային ապահովման մասին, նկատի ունենք ազատությունը, ոչ թե գինը: Մեր GPL-ը երաշխավորում է, որ դուք ունեք ազատ ծրագրային ապահովման պատճենները ազատ տարածելու (և ցանկության դեպքում դրանց համար գին նշանակելու), սկզբնական կոդը ստանալու կամ ցանկության դեպքում այն ձեռք բերելու, ծրագրային ապահովումը փոփոխելու կամ դրա հատվածները նոր ազատ ծրագրերում օգտագործելու, ինչպես նաև այդ բոլոր իրավունքների մասին իմանալու իրավունք:
     Ձեր իրավունքները պաշտպանելու համար մենք պետք է չթողնենք, որ ուրիշները ժխտեն դրանք կամ պահանջեն հրաժարվել դրանցից: Հետևաբար, ծրագրային ապահովման պատճենները տարածելու կամ ծրագրային ապահովումը մոդիֆիկացնելու դեպքում դուք ունեք որոշակի պարտավորություն, այն է` հարգել ուրիշների ազատությունը:
     Օրինակ` եթե դուք տարածում եք այդպիսի ծրագրային ապահովման պատճենները, ապա անկախ այն բանից անվճար եք դա անում թե վճարով, դուք պետք է փոխանցեք հասցեատերերին նույն իրավունքները, ինչ որ ստացել եք ինքներդ: Դուք պետք է երաշխավորեք, որ նրանք նույնպես ստանան կամ կարողանան ստանալ սկզբնական կոդը: Բացի այդ դուք պետք է ծանոթացնեք նրանց սույն լիցենզիայի պայմաններին, որպեսզի նրանք իմանան իրենց իրավունքները:
     GNU GPL կիրառող մշակողները պաշտպանում են ձեր իրավունքները երկու փուլով` (1) իրենց են վերապահում ծրագրային ապահովման հեղինակային իրավունքը, (2) առաջարկում են ձեզ օգտագործել սույն լիցենզիան` դրանով իսկ տրամադրելով ձեզ ծրագրային ապահովումը պատճենահանելու, տարածելու և/կամ մոդիֆիկացնելու օրինական իրավունք:
     Մշակողների և հեղինակների իրավունքները պաշտպանելու նպատակով GPL-ը հայտարարում է, որ սույն ազատ ծրագրային ապահովումը երաշխիքներ չունի: Ինչպես օգտագործողների, այնպես էլ հեղինակների շահերից ելնելով` GPL-ն պահանջում է, որ մոդիֆիկացված տարբերակներում նշվի, որ դրանք փոփոխված են, որպեսզի դրանց հետ կապված խնդիրները չվերագրվեն նախկին տարբերակների հեղինակներին:
     Երբեմն նախատեսվում են որոշակի սարքավորումներ` դրանցում տեղադրված ծրագրային ապահովման մոդիֆիկացված տարբերակների` օգտագործողների կողմից տեղադրելը կամ գործարկելը արգելելու նպատակով, չնայած դա կարող է անել արտադրողը: Դա անհամատեղելի է ծրագրային ապահովումը փոփոխությունների ենթարկելու օգտագործողների իրավունքի պաշտպանության նպատակներին: Այդպիսի խախտումների օրինակները առավել հաճախ են հանդիպում անհատական օգտագործման համար նախատեսված արտադրանքների ոլորտում, այսինքն` այնտեղ, որտեղ դա հատկապես անթույլատրելի է: Հետևաբար մենք ստեղծել ենք GPL սույն տարբերակը նման պրակտիկան կանխելու համար: Եթե այդպիսի խնդիրներ առաջանան այլ ոլորտներում, մենք պատրաստ ենք, օգտագործողների ազատությունը պաշտպանելու նպատակներից ելնելով, GPL-ի ապագա տարբերակներում ընդլայնել սույն լիցենզիայի գործողությունը` ներառնելով դրա մեջ նաև այդ ոլորտները:
     Եվ, վերջապես, յուրաքանչյուր ծրագրին վտանգ է սպառնում արտոնագրերի կողմից: Պետությունները չպետք է թույլ տան, որ արտոնագրերը սահմանափակեն ընդհանուր նպատակի համակարգիչների վրա ծրագրային ապահովումների մշակումն ու օգտագործումը, բայց քանի որ դա տեղի է ունենում, մենք ցանկանում ենք խուսափել այն դրությունից, երբ ազատ ծրագրային ապահովման օգտագործման արտոնագրերը դարձնում են ծրագրային ապահովումը ինչ-որ մեկի մասնավոր սեփականություն: Դա կանխելու համար GPL–ը երաշխավորում է, որ արտոնագրերը չեն կարող օգտագործվել՝ ծրագիրը ոչ ազատ դարձնելու համար:
     Ներքևում բերված են պատճենահանման, տարածման և մոդիֆիկացման հստակ պայմաններն ու սահմանումները:

        ՊԱՅՄԱՆՆԵՐ

0. Սահմանումներ

     Սույն լիզենցիան վերաբերում է GNU GPL–ի տարբերակ 3-ին:
     Հեղինակային իրավունք կարող է նաև նշանակել հեղինակային իրավունքների մասին այն օրենքները, որոնք կիրառվում են այլ տեսակի մշակումների, օրինակ` կիսահաղորդիչների շերտերի նկատմամբ:
     Ծրագիր է նշանակում հեղինակային իրավունքով պաշտպանված ցանկացած մշակում, որը լիցենզավորված է սույն լիցենզիայով: Ցանկացած լիցենզիա ունեցողին դիմում են Դուք: Լիցենզիա ունեցողներ ու ստացողներ կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:
     Մոդիֆիկացնել մշակումը նշանակում է պատճենել կամ հարմարեցնել ամբողջ մշակումը կամ դրա մի մասը` հեղինակային իրավունքի իրավատիրոջ թույլտվությամբ, որը ինչ որ կերպ տարբերվում է ճշգրիտ պատճենրի ստեղծումից: Արդյունքում ստացված մշակումը անվանում են ավելի վաղ մշակման մոդիֆիկացված տարբերակ կամ դրա վրա հիմնված մշակում:
     Լիցենզավորված աշխատանք նշանակում է՝ կամ ցանկացած ոչ մոդիֆիկացված ծրագիր, կամ ծրագրի վրա հիմնված մշակում:
     Տարածել մշակումը նշանակում է ծրագրի տարածում, որի թույլտվության բացակայության դեպքում դարձնում է ձեզ ուղղակի կամ անուղղակի կերպով պատասխանատու՝ հեղինակային իրավունքի մասին օրենքի խախտման համար` բացառությամբ՝ համակարգչի վրա օգտագործելու կամ մասնավոր պատճեն մոդիֆիկացնելու դեպքերի: Տարածումը ներառում է պատճենահանումը, փոխանցումը (մոդիֆիկացնելով կամ առանց մոդիֆիկացնելու), հրապարակումը, իսկ որոշ երկրներում նաև՝ այլ գործողությունները:
     Փոխանցել մշակումը նշանակում է տարածման ցանկացած տեսակ, որը թույլ է տալիս ուրիշներին պատճենահանելու կամ աշխատանքային պատճեններ ստանալու հնարավորություն: Օգտագործողի հետ համացանցի միջոցով փոխգործողությունը, առանց պատճենը օգտագործողին հասցնելու, փոխանցում չի համարվում:
     Օգտագործողի ինտերակտիվ ինտերֆեյսը արտացոլում է Համապատասխան իրավական ծանուցումներ, որոնց տեսանելի հատվածը ներառում է առնվազն (1) հեղինակային իրավունքի մասին համապատասխան ծանուցում, (2) հաղորդում է օգտագործողին, որ այդ մշակումը ոչ մի երաշխիք չունի (բացառությամբ այն դեպքերի, երբ երաշխիքները ակնհայտորեն տրված են), որ լիցենզիայի տերերը կարող են փոխանցել մշակումը՝ ըստ սույն լիցենզիայի, ինչպես նաև հաղորդում է որտեղ կարելի է գտնել սույն լիցենզիայի պատճենը: Եթե ինտերֆեյսը տալիս է օգտագործողների հրամանների ցանկ կամ ընտրության տարբերակներ, այնպես, ինչպես մենյուն, ուրեմն ցուցակի երևացող կետը համապատասխանում է տվյալ չափանիշներին:

1. Սկզբնական կոդ


    Մշակման սկզբնական կոդ նշանակում է մշակման մոդիֆիկացիաներ ստեղծելու համար աշխատանքի գերադասելի ձև, օբյեկտային կոդը՝ աշխատանքի ցանկացած ոչ սկզբնական ձև:
     Ստանդարտ ինտերֆեյս կամ պաշտոնական ստանդարտն է, որը սահմանվել է Պետստանդարտի կողմից, կամ ծրագրավորման հատուկ լեզուների համար նախատեսված ինտերֆեյսների դեպքում այն ինտերֆեյսներից մեկը, որը լայնորեն կիրառվում է այդ լեզվով աշխատող մշակողների կողմից:
     Համակարգային գրադարանը ընդգրկում է օգտագործվող մշակումներից դուրս մնացածները՝ որպես ամբողջություն, այսինքն` այն (1) ինչ ներառվում է գլխավոր բաղադրամասի փաթեթավորման նորմալ ձևի մեջ, բայց դրա մի մասը չէ, (2) ծառայում է միայն՝ հնարավոր դարձնելու այլ մշակումների հետ գլխավոր բաղադրամասի օգտագործումը կամ ստանդարտ ինտերֆեյս տրամադրելու համար. այն հասանելի է հանրությանը սկզբնական կոդի տեսքով: Այդ համատեքստում գլխավոր բաղադրամասը գլխավոր էական բաղադրիչն է (միջուկ, պատուհանների համակարգ և այլն) օպերացիոն համակարգի (եթե այդպիսին առկա է), որի վրա կատարվում է մշակումը, կամ կոմպիլյատոր, որն օգտագործվում է՝ մշակումը ստեղծելու համար, կամ էլ օբյեկտային կոդի մեկնաբանիչում, որն օգտագործվում է մշակումը գործարկելու համար:
     Օբյեկտային կոդի ձև ունեցող մշակման համապատասխան սկզբնական կոդը ամբողջ սկզբնական կոդն է, որն անհրաժեշտ է օբյեկտային մոդուլի գեներացիայի, տեղադրման և կատարվող աշխատանքի գործարկման, ինչպես նաև մշակման փոփոխությունների համար: Այն ներառում է սկրիպտներ` այդ գործողությունները կառավարելու համար: Սակայն չի ներառում համակարգային գրադարանները, ունիվերսալ գործիքները կամ հանրամատչելի անվճար ծրագրերը, որոնք այդ գործողությունները կատարելիս օգտագործվում են ոչ մոդիֆիկացված տեսքով, բայց չեն հանդիսանում մշակման մաս: Օրինակ` Համապատասխան Սկզբնական Կոդը ներառնում է ինտերֆեյսի որոշման ֆայլեր, որոնք կապված են մշակման սկզբնական ֆայլերի հետ, և ընդհանուր գրադարանների ու դինամիկորեն կապված ենթածրագրերի սկզբնական կոդերը: Դրանք նախատեսված են տվյալների ուղիղ փոխանցումը կամ կառավարման հոսքը այդ ենթածրագրերի և մշակման այլ հատվածների միջև իրականացնելու համար:
     Համապատասխան սկզբնական կոդը չի ներառնում այնպիսի մի բան, որը օգտագործողները կարող են ավտոմատ կերպով վերականգնել Համապատասխան Սկզբնական Կոդի այլ մասերից:
     Սկզբնական կոդի ձև ունեցող մշակումը նույնն է, ինչ որ մշակումը:

2. Հիմնական իրավունքներ


     Սույն լիցենզիայով սահմանված բոլոր իրավունքները տրամադրվում են մինչև ծրագրի հեղինակային իրավունքի ժամկետի ավարտը և սահմանված պայմանների կատարման դեպքում ետ կանչման ենթական չեն: Սույն լիցենզիան հաստատում է չմոդիֆիկացված ծրագիրը օգտագործելու ձեր անսահմանափակ իրավունքը: Սույն լիցենզիայի գործողությունը տարածվում է լիցենզիայի կողմից պաշտպանվող օբյեկտի օգտագործման արդյունքի վրա այն դեպքում, եթե այդ արդյունքը իր էությամբ հանդիսանում է լիցենզավորված օբյեկտ: Սույն լիցենզիան ճանաչում է օրինական օգտագործման կամ դրա համարժեքի ձեր իրավունքը` ըստ հեղինակային իրավունքի մասին օրենքի:
     Դուք կարող եք ստեղծել, գործարկել և տարածել լիցենզավորված մշակումներ, որոնք դուք եք փոխանցում, առանց լրացուցիչ պայմանների, մինչև որ դրանց վրա տարածվում է սույն լիցենզիան: Դուք կարող եք փոխանցել լիցենզավորված մշակումները երրորդ անձանց միայն այն դեպքում, եթե նրանք մոդիֆիկացիաներ են կատարում բացառապես ձեզ համար կամ տրամադրում են ձեզ այդ մշակումների գործարկման միջոցներ` այն պայմանով, որ դուք կկատարեք սույն լիցենցիայի պայմանները բոլոր այն նյութերը փոխանցելիս, որոնց հեղինակային իրավունը չունեք: Երրորդ անձինք, որոնք ստեղծում կամ գործարկում են լիցենզավորված մշակումները ձեզ համար, պետք է անեն դա բացառապես ձեր անունից, ձեր վերահսկողության տակ` այն պայմանների հիման վրա, որոնք արգելում են նրանց՝ առանց ձեր համաձայնության, հեղինակային իրավունքով պաշտպանված նյութից ցանկացած պատճենների ստեղծումը:
     Ցանկացած այլ դեպքերում փոխանցումը թույլատրվում է բացառապես ներքևում բերված պայմանների հիման վրա: Սուբլիցենզավորումը արգելվում է. կետ 10 վերացնում է դրա անհրաժեշտությունը:

3. Օգտագործողների օրինական իրավունքների պաշտպանությունը Հակաշրջանցման օրենքից (Anti-Circumvention Law).


     Ոչ մի լիցենզավորված մշակում չպետք է համարվի արդյունավետ տեխնիկական միջոցի մաս` համաձայն ցանկացած այնպիսի կիրառվող օրենքի, որը կատարում է 1996 թ. դեկտեմբերի 20 ընդունված Մտավոր սեփականության պաշտպանության համաշխարհային կազմակերպության (WIPO) հեղինակային իրավունքի մասին համաձայնության հոդված 11 սահմանված պարտավորությունները, կամ նման օրենքի, որը արգելում կամ սահմանափակում է այդ միջոցների շրջանցումը:
     Երբ դուք փոխանցում եք լիցենզիայի մշակումը, դուք հրաժարվում եք տեխնիկական միջոցների շրջանցումը արգելող որևէ իրավաբանական լիազորություններից, քանի դեռ այդ շրջանցումը գտնվում է սույն լիցենզիայով տրված իրավունքների իրականացման շրջանակներում, ինչպես նաև հրաժարվում եք մշակման գործածումը կամ մոդիֆիկացիան սահմանափակելու, որպես մշակման օգտագործողների դեմ ուղղված ճնշման միջոցի, ցանկացած մտադրությունից:

4. Ճշգրիտ պատճենների փոխանցում


     Դուք կարող են փոխանցել ծրագրի սկզբնական կոդի ճշգրիտ պատճենները այնպես, ինչպես ստացել եք` այն պայմանով, որ դուք համապատասխան ձևով յուրաքանչյուր պատճենի վրա զետեղում եք հեղինակային իրավունքի մասին համապատասխան ծանուցումը, ինչպես նաև անփոփոխ եք թողնում բոլոր այն ծանուցումները, ըստ որոնց սույն լիցենզիան և ցանկացած արգելող պահանջներ, որոնք ավելացվել են 7-րդ կետի համապատասխան, կիրառելի են սկբնական կոդի նկատմամբ, անփոփոխ եք թողնում երաշխիքների բացակայության մասին բոլոր ծանուցումները և տրամադրում եք բոլոր ստացողներին ծրագրի հետ սույն լիցենզիայի պատճենը:
     Ձեր կողմից փոխանցվող յուրաքանչյուր պատճենի համար դուք կարող եք սահմանել ցանկացած գին կամ ընդհանրապես չսահմանել գին, ինչպես նաև կարող եք որոշակի գումարով առաջարկել աջակցություն կամ երաշխիքային սպասարկում:

5. Սկզբնական կոդի փոփոխված տարբերակների փոխանցումը.


     Դուք կարող են փոխանցել Ծրագրի վրա հիմնված մշակումը կամ մոդիֆիկացիաները սկզբնական կոդի տեսքով 4-րդ կետի պայմանների հիման վրա` այն պայմանով, որ կկատարեք նաև հետևյալ պահանջները`
         ա) մշակումը պետք է պարունակի նկատելի ծանուցումներ, որոնք հաստատում են, որ դուք փոփոխել եք այն և համապատասխան փոփոխման ամսաթիվը,
         բ) մշակումը պետք է պարունակի նկատելի ծանուցումներ, որոնք հաստատում են, որ այն հրապարակվել է՝ համաձայն սույն լիցենզիայի և 7-րդ կետի տակ ավելացված ցանկացած պայմանների: Այս պահանջը փոփոխում է 4-րդ կետի պահանջը, որտեղ ասում է՝ անփոփոխ թողեք բոլոր ծանուցումները,
         գ) սույն լիցենզիայի պայմանների համաձայն՝ դուք պետք է ամբողջությամբ վերցված մշակման համար լիցենզիա տրամադրեք ցանկացած մեկի, ով ձեռք է բերում պատճենը: Այդ պատճառով սույն լիցենզիան 7-րդ կետի ցանկացած լրացուցիչ պայմանների հետ միասին կիրառվելու է ինչպես ամբողջությամբ վերցված մշակման, այդպես էլ դրա մասերի նկատմամբ` անկախ այն բանից, թե ինչպես են դրանք մատակարարվում: Սույն լիցենզիան չի թույլատրում լիցենզավորել մշակումը որևէ այլ եղանակով, բայց չի զրկում այդ հնարավորությունից այն դեպքում, եթե դուք ստացել եք այդ թույլտվությունն առանձին,
         դ) եթե մշակումն ունի օգտագործողների ինտերակտիվ ինտերֆեյսներ, ապա յուրաքանչյուրը պետք է ցույց տա Համապատասխան Իրավական Ծանուցումներ, սակայն եթե ծրագրի ինտերակտիվ ինտերֆեյսները ցույց չեն տալիս Համապատասխան Ծանուցումները, ապա ձեր մշակումը չպետք է ստիպի, որ ուրիշները դա անեն:
     Լիցենզավորված մշակման միավորումն այլ առանձին և անկախ մշակումների հետ, որոնք լիցենզավորված մշակման ընդլայնումներ չեն և միավորված չեն նրա հետ մեծ ծրագիր ստեղծելու նպատակով, պահպանման և բաշխման համար օգտագործվող կրողի վրա, անվանում են “ագրեգացիա”, եթե միավորումը ու դրա արդյունք հանդիսացող հեղինակային իրավունքը չի օգտագործվում միավորման օգտագործողների մուտքը կամ օրինական իրավունքները սկզբնական մշակման նկատմամբ սահմանափակելու համար: Ագրեգացիայի մեջ լիցենզավորված մշակման ներառումը չի տարածում սույն լիցենզիայի գործողությունը ագրեգացիայի այլ մասերի վրա:

6. Ոչ սկզբնական կոդի փոխանցումը.


     Դուք կարող եք փոխանցել լիցենզավորված մշակումները օբյեկտային կոդի ձևով 4-րդ և 5-րդ կետերի պահանջների հիման վրա այն պայմանով, որ դուք նաև, սույն լիցենզիայի պայմանների համաձայն, փոխանցում եք մեքենայով ընթերցվող Համապատասխան Սկզբնական կոդը հետևայլ եղանակներից մեկով`
         ա) փոխանցում եք օբյեկտային կոդը ֆիզիկական արտադրանքում կամ ֆիզիկական արտադրանքի (ներառյալ ֆիզիկական բաշխիչ կրողը) մեջ ներկառուցված` Համապատասխան Սկզբանական կոդի հետ միասին, որը տեղադրված է ծրագրային ապահովման փոխանակման համար լայնորեն կիրառվող ֆիզիկական կրողում:
         բ) Փոխանցում եք օբյեկտային կոդը ֆիզիկական արտադրանքում կամ ֆիզիկական արտադրանքի (ներառյալ ֆիզիկական բաշխիչ կրողը) մեջ գրավոր առաջարկի հետ միասին, որն ուժի մեջ է առնվազն երեք տարվա ընթացքում` քանի դեռ դուք տրամադրում եք պահեստային մասեր կամ աջակցություն արտադրանքի այդ մոդելի համար: Դրա նպատակն է օբյեկտային կոդի ցանկացած տիրոջը տրամադրել կամ (1) Համապատասխան Սկզբնական Կոդի պատճենը սույն լիցենզիայով լիցենզավորված արտադրանքի ամբողջ ծրագրային ապահովման համար` ծրագրային ապահովման փոխանակման համար լայնորեն կիրառվող ֆիզիկական կրողի վրա, գնով, որը չի գերազանցում սկզբնական կոդի փոխանցման ֆիզիկական ծախսերը, կամ (2) ցանցային սերվերից համապատասխան Սկզբնական Կոդը անվճար պատճենահանելու հնարավորություն:
         գ) Փոխանցում եք օբյեկտային կոդի անհատական պատճենները Համապատասխան Սկզբնական Կոդը տրամադրելու գրավոր առաջարկի պատճենի հետ միասին: Այդ եղանակը հազվադեպ է թույլատրվում, ոչ կոմերցիոն հիմունքներով և միայն այն դեպքում, եթե դուք ստացել եք օբյեկտային կոդը այդպիսի մի առաջարկով` համաձայն կետ 6 բ -ի:
         դ) Փոխանցում եք օբյեկտային կոդը` տալով մուտք նշանակված վայրում (անվճար կամ որոշակի գումարով) և տրամադրում եք Համապատասխան Սկզբնական Կոդին նույն վայրում, նույն եղանակով` անվճար: Համապատասխան Սկզբնական Կոդը օբյեկտային կոդի հետ միասին պատճենահանելու անհրաժեշտություն չկա: Եթե օբյեկտային կոդի պատճենահանման տեղը ցանցային սերվերն է, Համապատասխան Սկզբնական Կոդը կարող է գտնվել այլ սերվերում (որը սպասարկվում է ձեր կամ երրորդ անձանց կողմից), որը տրամադրում է պատճենահանման համարժեք հնարավորություններ` այն պայմանով, որ օբյեկտային կոդը ուղեկցվում է Համապատասխան Սկզբնական Կոդի տեղադրման մասին հստակ ցուցումներով: Անկախ այն բանից, թե որ սերվերի վրա է տեղադրված Համապատասխան Սկզբնական Կոդը` դուք պարտավոր եք երաշխավորել, որ այն մատչելի է այնքան ժամանակ, որքան որ անհրաժեշտ է տվյալ պահանջները բավարարելու համար:
         ե) Փոխանցում եք օբյեկտային կոդը, կիրառելով P2P փոխանցումը` տեղեկացնելով օգտագործողներին` որտեղ է օբյեկտային կոդը և Համապատասխան Սկզբնական Կոդը, ըստ կետ 6 դ-ի, տրամադրելով անվճար:
     Անհրաժեշտություն չկա օբյեկտային կոդի տեսք ունեցող մշակման փոխանցման մեջ ներառնել օբյեկտային կոդի առանձին մասերը, որի սկզբնական կոդը վերցված է Համապատասխան Սկզբնական Կոդից որպես Համակարգային Գրադարան:
     “Օգտագործողի արտադրանքը” դա կամ (1) “սպառողական ապրանք է”, որը ենթադրում է անձնական նյութական ունեցվածքի ցանկացած ձևեր, որոնք սովորաբար օգտագործվում են անձնական, ընտանեկան կամ տնային տնտեսության նպատակներից ելնելով, կամ (2) այնպիսի մի բան է, որը նախատեսված և վաճառվում է` կոմունալ նպատակներից ելնելով: Որոշելիս հանդիսանում է, արդյոք, արտադրանքը սպառոդական ապրանք, թե ոչ, կասկածներ հարուցող դեպքերը լուծվում են լիցենզավորման օգտին: Կոնկրետ օգտագործողի կողմից ստացված կոնկրետ արտադրանքի համար “սովորական օգտագործումը” նշանակում է այդ տեսակի արտադրանքի տիպիկ կամ տարածված օգտագործում` անկախ կոնկրետ օգտագործողի կարգավիճակից և այն բանից, թե ինչպես է նա օգտագործում կամ կօգտագործի կամ սպասվում է, որ կօգտագործի արտադրանքը: Արտադրանքը հանդիսանում է սպառողական ապրանք` անկախ այն բանից ունի նա էական առևտրային, արդյունաբերական կամ ոչ սպառողական կիրառում` բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի կիրառումը հանդիսանում է արտադրանքի միակ էական կիրառում:
     Օգտագործողի Արտադրանքի “Տեղադրման տեղեկությունները” ցանկացած մեթոդներն են, ընթացակարգերը, մուտքի բանալիները և այ տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են Օգտագործողի Արտադրանքում` դրա Համապատասխան Սկզբնական Կոդի մոդիֆիկացված տարբերակից լիցենզավորված մշակման մոդիֆիկացված տարբերակների տեղադրման և գործարկման համար: Տեղեկությունները պետք է բավարար լինեն երաշխավորելու համար, որ փոփոխված օբյեկտային կոդի ստանդարտ ֆունկցիաները չեն սահմանափակվում կամ խեղաթյուրվում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում:
     Եթե դուք, ըստ սույն կետի, փոխանցում եք օբյեկտային ծրագրի մշակումը Օգտագործողի Արտադրանքի հետ կամ Արտադրանքում օգտագործելու համար և փոխանցումը հանդիսանում է գործարքի մի մաս, որտեղ Օգտագործողի Արտադրանքի սեփականության և օգտագործման իրավունքները անցնում են ստացողին ցմահ կամ որոշակի ժամանակահատվածով (անկախ այն բանից, թե ինչպես է բնութագրվում գործարքը), ապա, ըստ սույն կետի, փոխանցվող Համապատասխան Սկզբնական կոդը պետք է ուղեկցվի Տեղադրման Տեղեկություններով: Սույն պահանջը չի գործում, եթե ոչ դուք, ոչ էլ երրորդ անձինք չունեք մոդիֆիկացված օբյեկտային կոդը Օգտագործողի արտադրանքի վրա տեղադրելու հնարավորություն (օրինակ` մշակումը տեղադրված է ROM-ում):
     Տեղադրման տեղեկություններ տրամադրելու պահանջը չի ներառում աջակցություն, երաշխիք կամ նորացումներ տրամադրելու պահանջ այն մշակման համար, որը մոդիֆիկացվել կամ տեղադրվել է ստացողի կողմից, կամ Օգտագործողի Արտադրանքի համար, որում մշակումը մոդիֆիկացվել կամ տեղադրվել է: Մուտքը ցանցին կարող է արգելվել, եթե մոդիֆիկացիան էապես և բացասաբար ազդում է ցանցի աշխատանքի վրա կամ էլ խախտում է ցանցում տվյալների փոխանցման կանոններն ու պրոտոկոլները:
     Տրամադրված Համապատասխան Սկզբնական Կոդը և Տեղադրման Տեղեկությունները, ըստ սույն կետի, պետք է լինեն բաց փաստաթղթային ֆորմատով (որի իրագործումը մատչելի է սկզբնական կոդի ձևով) և չպետք է պահանջեն ծածկագիր կամ բանալի` բացելու, ընթերցելու կամ պատճենահանելու համար:

7. Լրացուցիչ պայմաններ


     “Լրացուցիչ ազատությունները” դա պայմաններն են, որոնք լրացնում են սույն Լիցենզիան դրա մի կամ մի քանի պայմանների մեջ բացառություններ մտցնելու միջոցով: Ամբողջ Ծրագրի նկատմամբ կիառվող լրացուցիչ ազատությունները պետք է գնահատվեն այնպես, ինչպես եթե դրանք ներառված լինեին սույն Լիցենզիայի մեջ` այն դեպքում, եթե դրանք իսկապես համապատասխանում են կիրառվող օրենքին: Եթե լրացուցիչ ազատությունները կիրառվում են միայն ծրագրի մի մասի նկատմամբ, ապա այդ մասը կարող է օգտագործվել այդ պայմանների հիման վրա առանձին, սակայն ամբողջ ծրագիրը մնում է սույն Լիցենզիայի գործողության տակ` անկախ լրացուցիչ ազատությունների առկայությունից:
     Երբ դուք փոխանցում եք լիցենզավորված մշակման պատճենը, դուք իրավունք ունենք հեռացնելու լրացուցիչ ազատությունները այդ պատճենից կամ դրա մի մասից: (Որոշ դեպքերում, երբ դուք մոդիֆիկացիայի եք ենթարկում մշակումը, լրացուցիչ ազատություններում կարող է գրված լինել, որ դուք պետք է հեռացնենք դրանք): Դուք կարող եք ավելացնել լրացուցիչ ազատությունները այն նյութերին, որոնք ավելացվել են ձեր կողմից լիցենզավորված մշակման մեջ և որոնց համար դուք ունեք կամ կարող եք տրամադրել հեղինակային իրավունքի իրավատիրոջ թույլտվությունը:
     Անկախ սույն Լիցենզիայի ցանկացած այլ դրույթից` լիցենզավորված մշակմանը ձեր կողմից ավելացված նյութին դուք կարող եք (եթե թույլ է տալիս նյութի հեղինակային իրավունքի իրավատերը) ավելացնել հետևյալ պայմանները`
         ա) երաշխիքներից հրաժարում կամ պատասխանատվության սահմանափակում այլ կերպ, քան սահմանված է սույն Լիցենզիայի կետ 15, 16-ում,
         բ) տրված իրավական ծանուցումների կամ նյութի և Համապատասխան Իրավական Ծանուցումների (որոնք ներկայացվում են այդ ծանուցումները պարունակող մշակման մեջ) հեղինակային իրավունքի պահպանման պահանջ,
         գ) սկզբնական նյութի խեղաթյուրման արգելում կամ այդ նյութի մոդիֆիկացված տարբերակներին ներկայացվող պահանջ, ըստ որի դրանցում պատշաճ ձևով պետք է նշվի, որ նյութը տարբերվում է սկզբնական տարբերակից,
         դ) գովազդային նպատակներով լիցենզիա տրամադրողների կամ նյութի հեղինակների անունների օգտագործման սահմանափակում,
         ե) ըստ առևտրային ապրանքանիշների մասին օրենքի` որոշակի առևտրային ապրանքանիշների կամ անվանումների, ծառայությունների ապրանքանիշների օգտագործման իրավունքի տրամադրման մերժում,
         զ) լիցենզիա տրամադրողներին և նյութի հեղինակներին նյութը (կամ նյութի մոդիֆիկացված տարբերակները) փոխանցողների կողմից փոխհատում տրամադրելու պահանջ` ստացողի կողմից պատասխանատվության պայմանագրային ստանձմամբ` ցանկացած այն պատասխանատվության համար, որը տվյալ պայմանագրային ստանձնման համաձայն, դրվում է իրավատերերի և հեղինակների վրա:
     Բոլոր այլ արգելող լրացուցիչ պայմանները համարվում են “լրացուցիչ արգելքներ” և վերաբերում են 10 կետին: Եթե ծրագիրը այն տեսքով, որով դուք ստացել եք այն, կամ դրա մի մասը պարունակում է ծանուցում, որը տեղեկացնում է, որ ծրագիրը պաշտպանված է սույն Լիցենզիայով և դրա հետ մեկտեղ պարունակում է լրացուցիչ արգելք, ապա դուք կարող եք հեռացնել այդ արգելքը: Եթե լիցենզիոն փաստաթուղթը պարունակում է լրացուցիչ արգելք, բայց թույլ է տալիս վերալիցենզավորում կամ սույն Լիցենզիայի պայմանների հիման վրա փոխանցում, ապա դուք կարող եք լիցենզավորված մշակմանը ավելացնել նյութ, որը պաշտպանված է այդ լիցենզիոն փաստաթղթով` այն պայմանով, որ նման վերալիցենզավորման կամ փոխանցման դեպքում լրացուցիչ արգելքը չի պահպանվում:
     Եթե դուք, ըստ սույն կետի, պայմաններ եք ավելացնում լիցենզավորված մշակմանը, ապա պետք է տեղադրեք սկզբնական ֆայլերում տեղեկացում այն մասին, որ այդ ֆայլերի նկատմամբ կիրառվում են լրացուցիչ պայմաններ, կամ ծանուցում այն մասին, թե որտեղ է պետք որոնել այդ պայմանները:
     Լրացուցիչ թույլատրող կամ արգելող պայմանները կարող են հաստատվել առանձին լիցենզիայի տեսքով կամ հաստատվել, որպես բացառություններ: Վերևում բերված պահանջները բոլոր դեպքերում կիրառվում են:

8. Դադարեցում


     Դուք իրավունք չունեք տարածելու կամ փոփոխելու լիցենզավորված մշակումը` բացառությամբ սույն Լիցենզիայում նշված դեպքերի: Այլ պայմանների հիման վրա մշակման տարածման կամ մոդիֆիկացման ցանկացած փորձն անօրինական է և ինքնաբերաբար դադարեցնում է սույն Լիցենզիայով ձեզ տրամադրված բոլոր իրավունքները (ներառյալ կետ 11 երրորդ ենթակետի համաձայն ձեզ տրամադրված արտոնոգրերը):
     Սակայն այն դեպքում, երբ դուք դադարում եք խախտել սույն Լիցենզիայի պայմանները, կոնկրետ իրավատուի կողմից տրամադրվող լիցենզիան վերականգնվում է (ա) ժամանակավորապես, մինչև որ իրավատերը ակնհայտորեն չդադարեցնի ձեր Լիցենզիայի գործողությունը, (բ) մշտական հիմունքներով, եթե իրավատիրոջը չհաջողվի պատշաճ միջոցներով տեղեկացնել ձեզ խախտման մասին դադարեցումից հետո 60 օրվա ընթացքում:
     Բացի այդ, կոնկրետ իրավատիրոջ կողմից ձեզ տրամադրված լիցենզիան վերականգնվում է մշտական հիմունքներով այն դեպքում, եթե իրավատերը պատշաճ միջոցներով տեղեկացնում է ձեզ խախտման մասին, դուք առաջին անգամ եք ստանում իրավատիրոջից սույն Լիցենզիայի խախտման մասին ծանուցումը (ցանկացած մշակման համար) և վերացնում եք խախտումը ծանուցումը ստանալուց 30 օրվա ընթացքում:
     Ըստ սույն կետի ձեր իրավունքների դադարեցումը չի դադարեցնում այն անձանց իրավունքները, որոնք, ըստ սույն Լիցենզիայի, ձեզանից պատճեններ կամ իրավունքներ են ստացել: Եթե ձեր իրավունքները դադարեցվել են և չեն վերականգնվել մշտական հիմունքներով, ապա դուք, կետ 10 համաձայն, չեք կարող ստանալ նույն նյութի համար նոր լիցենզիա:

9. Պատճենահանման համար չպահանջվող համաձայնություն


     Դուք պարտավոր չեք ընդունել սույն Լիցենզիան Ծրագրի պատճենը ստանալու կամ գործարկելու համար: Բացի այդ, լիցենզավորված մշակման տարածումը, որը հանդիսանում է պատճեն ստանալու նպատակով P2P փոխանցման արդյունք, նույնպես համաձայնություն չի պահանջում: Սակայն միայն սույն Լիցենզիան է ձեզ ցանկացած լիցենզավորված մշակումը տարածելու և պատճենահանելու իրավունք տալիս: Այդպիսի գործողությունները խախտում են հեղինակային իրավունքը, եթե դուք չեք ընդունել սույն Լիցենզիան: Հետևաբար, լիցենզավորված մշակումը մոդիֆիկացիայի ենթարկելով կամ տարածելով, դուք հաստատում եք սույն Լիցենզիայի պայմանների ընդունումը, ինչը թույլ է տալիս ձեզ իրականացնել վերոնշյալ գոշծողությունները:

10. Հետագա ստացողների ավտոմատ լիցենզավորում


     Ամեն անգամ, երբ դուք փոխանցում եք լիցենզավորված մշակումը, ստացողը ավտոմատ կերպով ստանում է սկզբնական տրամադրողից մշակումը գործարկելու, փոփոխելու և տարածելու համար լիցենզիա: Դուք պատասխանատու չեք երրորդ անձանց կողմից սույն Լիցենզիայի պայմանների կատարման համար:
     “Օբյեկտի հետ գործարքը” գործարք է, որը փոխանցում է կազմակերպության վերահսկողությունը կամ կազմակերպության բոլոր ակտիվները, կամ որը բաժանում է կազմակերպությունը, կամ միավորում է կազմակերպությունները: Եթե լիցենզավորված մշակման տարածումը օբյեկտի հետ գործարքի արդյունք է, ապա գործարքի յուրաքանչյուր կողմը, որը ստանում է մշակման պատճենը, ստանում է նաև մշակման բոլոր այն լիցենզիաները, որոնք կողմի իրային իրավունքում նախորդը ուներ կամ կարող էր տրամադրել համաձայն նախորդ կետի` գումարած մշակման` իրային իրավունքում նախորդի կողմից տրամադրված Համապատասխան Սկզբնական Կոդ ունենալու իրավունքը, եթե նախորդն ուներ Համապատասխան Սկզբնական Կոդը կամ կարող էր ձեռք բերեր այն որոշակի ճիգեր գործադրելու դեպքում:
     Դուք իրավունք չունեք որևէ լրացուցիչ արգելքներ դնել այն իրավունքների իրականացման վրա, որոնք տրված են կամ հաստատված են սույն Լիցենզիայով: Օրինակ` դուք իրավունք չունեք սահմանելու լիցենզիոն վճարումներ, հեղինակային հոնորար կամ այլ տեսակի վճարումներ սույն Լիցենզիայով տրված իրավունքների իրականացման համար, ինչպես նաև իրավունք չունեք դատավարություն սկսել (ներառյալ հանդիպական հայցը), հայտարարելով, որ Ծրագրի կամ դրա որևէ մասի ստեղծման, օգտագործման, վաճառքի, վաճառքի առաջարկի կամ արտահանման արդյունքում խախտված է որևէ արտոնագրային իրավունք:

11. Արտոնագրեր


     “Ներդնողը” հեղինակային իրավունքի իրավատերն է, որը, ըստ սույն Լիցենզիայի, թույլ է տալիս օգտագործել Ծրագիրը կամ մշակումը, որի վրա հիմնված է Ծրագիրը: Այդ եղանակով լիցենզավորված մշակումը կոչվում է “ներդնողի տարբերակ”:
     “Ներդնողի հիմնական արտոնագրային պահանջները” ներդնողի կողմից վերահսկվող բոլոր արտոնագրային պահանջներն են, որոնք կամ արդեն բավարարվել են, կամ պետք է բավարարվեն և որոնք կարող են խախտվել այս կամ այն եղանակով, սույն Լիցենզիայով թույլատրված սահմաններում, ներառյալ ներդնողի տարբերակի ստեղծումը, օգտագործումը կամ վաճառքը, սակայն բացառելով այն պահանջները, որոնք կարող են խախտվել ներդնողի տարբերակի հետագա մոդիֆիկացիաների արդյունքում: Տվյալ սահմանման շրջանակներում “վերահսկողությունը” ներառում է արտոնագրային սուբլիցենզիաներ տրամադրելու իրավունք այնպիսի եղանակով, որը համապատասխանում է սույն Լիցենզիայի պահանջներին:
     Յուրաքանչյուր ներդնող տրամադրում է ձեզ ոչ բացառիկ, միջազգային, ռոյալթիից ազատ արտոնագրային լիցենզիա, ներդնողի հիմնական արտոնագրային պահանջների համապատասխան, ներդնողի տարբերակի բովանդակության օգտագործման, վաճառքի, վաճառքի առաջարկության, արտահաման, գործարկման, մոդիֆիկացման և պատճենահանման համար:
     Հաջորդ երեք պարագրաֆներում “արտոնագրային լիցենզիան” հանդիսանում է արտոնագիրը ստիպողաբար չկիրառելու հստակ ձևակերպված համաձայնություն կամ պարտավորություն (օրինակ` արտոնագրված մշակման օգտագործման իրավունքի տրամադրում կամ արտոնագիրը խախտելու համար հայց չներկայացնելու պարտավորություն): Կողմերից մեկին այդպիսի արտոնագրային լիցենզիա “տրամադրելը” նշանակում է համաձայնություն ձեռք բերելը կամ պարտավորություն ստանձնելը այդ կողմին արտոնագիրը ստիպողաբար չպարտադրելու վերաբերյալ:
     Եթե դուք փոխանցում եք լիցենզավորված մշակումը գիտակցաբար հենվելով արտոնագրային լիցենզիայի վրա, իսկ մշակման Համապատասխան Սկզբնական Կոդը անվճար պատճենահանման համար, սույն Լիցենզիայի պայմանների համաձայն անմատչելի է, ինչպես նաև անմատչելի է հանրամատչելի սերվերի կամ այլ դյուրամատչելի մեթոդների կիրառման դեպքում, ապա դուք պետք է կամ (1) անեք այնպես, որ Համապատասխան Սկզբնական կոդը մատչելի դառնա, կամ (2) զրկեք ձեզ այդ մշակման համար արտոնագրային լիցենզիայից, կամ (3) միջոցներ ձեռնարկեք հետագա ստացողների համար արտոնագրային լիցենզիայի ընդլայնման կապակցությամբ` առանց սույն Լիցենզիայի պայմանները խախտելու: “Գիտակցաբար հենվելով” նշանակում է, որ դուք գիտեք, որ բացառությամբ արտոնագրային լիցենզիայի, երկրում լիցենզավորված մշակման փոխանցումը կամ երկրում ստացողների կողմից լիցենզավորված մշակման օգտագործումը կխախտի այդ երկրում մեկ կամ ավելի իդենտիֆիկացվող արտոնագրեր, որոնք դուք վավեր համարելու հիմքեր ունեք:
     Եթե դուք կոնկրետ գործարքի կամ համաձայնության համապատասխան կամ կապակցությամբ փոխանցում եք, փոխանցման կազմակերպման միջոցով տարածում եք լիցենզավորված մշակումը և տրամադրում եք կողմերից մեկին արտոնագրային լիցենզիա` տրամադրելով նրան լիցենզավորված մշակման անհատական պատճենը օգտագործելու, տարածելու, մոդիֆիկացնելու կամ փոխանցելու իրավունք, ապա այդ դեպքում ձեր կողմից տրամադրվող արտոնագրային լիցենզիան ինքնաբերաբար ընդլայնում է իր գործողությունը` տարածվելով այդ արտոնագրային լիցենզիայի վրա հիմնված լիցենզավորված մշակման և մշակումների բոլոր ստացողների վրա:
    Արտոնագրային լիցենզիան “խտրական“ բնույթ է կրում, եթե չի նկարագրում իր կիրառման ոլորտը, արգելում է մեկ կամ ավելի իրավունքների իրականացումը կամ բնորոշվում է սույն Լիցենզիայի համաձայն սովորաբար տրամադրվող մեկ կամ ավելի իրավունքների բացակայությամբ: Դուք իրավունք չունեք փոխանցելու լիցենզավորված մշակումը, եթե հանդիսանում եք երրորդ կողմի (որը զբաղվում է ծրագրային ապահովման տարածմամբ) հետ ձեռք բերված համաձայնության կողմերից մեկը, ընդ որում` ըստ այդ համաձայնության դուք վճարում եք երրորդ անձանց, ելնելով կատարված փոխանցումների ծավալից, և որի համաձայն երրորդ անձինք տրամադրում են ձեզանից լիցենզավորված մշակում ստացած ցանկացած կողմին խտրական արտոնագրային լիցենզիան` (ա) ձեր կողմից փոխանցված լիցենզավորված մշակման պատճենների (կամ այդ պատճեններից հանված պատճենների) կապակցությամբ, (բ) հատուկ արտադրանքների կամ կոմպիլյացիաների կապակցությամբ, որոնք պարունակում են լիցենզավորված մշակումը` այն դեպքում, եթե դուք չեք ներառվել համաձայնությամ մեջ կամ արտոնագրային լիցենզիան չի տրամադրվել մինչև 2007թ մարտի 28:
     Ոչինչ սույն Լիցենզիայում չպետք է դիտվի որպես ենթադրյալ լիցենզիայի բացառություն կամ սահմանափակում, կամ խախտմանը հակազդելու այլ միջոցների (որոնք այլ դեպքերում, կիրառվող արտոնագրային օրենքի համաձայն, կարող են մատչելի լինել ձեզ) սահմանափակում:

12. Ուրիշների ազատությունները չխախտելու պահանջ


     Եթե ձեզ պարտադրած (դատական հրամանով, համաձայնությամբ կամ այլ կերպ) պայմանները հակասում են սույն Լիցենզիայի պայմաններին, ապա դա չի ազատում ձեզ սույն Լիցենզիայի կողմից պարտադրած պայմաններից: Եթե դուք չեք կարող փոխանցել լիցենզավորված մշակումը այնպես, որ միաժամանակ կատարեք ինչպես սույն Լիցենզիայով ստանձնած պարտավորությունները, այնպես էլ ցանկացած այլ պարտավորությունները, ապա դուք կարող եք ընդհանրապես չփոխանցել այն: Օրինակ, եթե դուք համաձայն եք այն պայմանների հետ, ըստ որոնց պետք է վճար պահանջեք նրանցից, ում փոխանցում եք Ծրագիրը` հետագա փոխանցման իրավունքի դիմաց, ապա ինչպես այդ պայմաններին, այնպես էլ Լիցենզիայի պայմաններին համապատասխանելու միակ միջոցը Ծրագիրը չտարածելն է:

13. GNU GPL-ի Affero խմբագրության հետ օգտագործում


     Անկախ սույն Լիցենզիայի բոլոր այլ դրույթներից` դուք իրավունք ունեք միավորելու ցանկացած լիցենզավորված մշակումը այն մշակման հետ, որը լիցենզավորված է ըստ GNU GPL-ի 3 տարբերկակի Affero խմբագրության, միասնական մշակման, և փոխանցելու արդյունքում ստացված մշակումը: Սույն Լիցենզիայի պայմանները շարունակում են կիրառվել լիցենզավորված մշակման մասի նկատմամբ, բայց Affero խմբագրության կետ 13 հատուկ պահանջները, որոնք վերաբերում են համակարգչային ցանցի միջոցով փոխգործողությանը, կկիրառվեն ամբողջ միավորված մշակման նկատմամբ:

14. Սույն Լիցենզիայի վերանայված տարբերակներ


     Free Software Foundation-ը կարող է ժամանակ առ ժամանակ հրապարակել GNU GPL-ի վերանայված և/կամ նոր տարբերակները: Այդպիսի վերանայված տարբերակները ոգով նման կլինեն սույն տարբերակին, բայց կարող են տարբերվել դրանից մանրամասներով` նոր խնդիրներին համապատասխանելու նպատակից ելնելով:
     Յուրաքանչյուր տարբերակին տրվում է իր համարը: Եթե Ծրագիրը հաստատում է, որ GNU GPL-ի տարբերակի կոնկրետ համարը կամ “ցանկացած ավելի ուշ տարբերակը” կիրառելի են Ծրագրի նկատմամբ, ապա դուք կարող եք հետևել կամ նշված համարի տարբերակի պայմաններին, կամ Free Software Foundation-ի կողմից հրապարակված ավելի ուշ տարբերակների պայմաններին: Եթե Ծրագիրը չի նշում GNU GPL-ի տարբերակի համարը, ապա դուք կարող եք ընտրել Free Software Foundation-ի կողմից երբևէ հրապարակված ցանկացած տարբերակ:
     Եթե Ծրագիրն ասում է, որ պրոքսին կարող է որոշել, թե GNU GPL-ի ապագա տարբերակներից որ մեկը կարող է օգտագործվել, ապա մշտական հիմունքներով տարբերակի ընդունման մասին պրոքսիի հայտարարությունը ձեզ իրավունք է տալիս ընտրելու այդ տարբերակը ձեր Ծրագրի համար:
     Լիցենզիայի ավելի ուշ տարբերակները կարող են տրամադրել ձեզ լրացուցիչ կամ այլ իրավունքներ: Այնուամենայնիվ` ձեր կողմից ավելի ուշ տարբերակի ընտրության արդյունքում հեղինակի և հեղինակային իրավունքի իրավատիրոջ վրա լրացուցիչ պարտավորություններ չեն դրվում:

15. Երաշխիքներից հրաժարում


     ԾՐԱԳԻՐԸ ՉՈՒՆԻ ՈՉ ՄԻ ԵՐԱՇԽԻՔ ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ: ԵԹԵ ԳՐԱՎՈՐ ԱՅԼ ԿԵՐՊ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԷ, ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈԻՆՔԻ ԻՐԱՎԱՏԵՐԵՐԸ ԵՎ/ԿԱՄ ԱՅԼ ԿՈՂՄԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՆ ԾՐԱԳԻՐԸ “ԻՆՉՊԵՍ ԿԱ” ` ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ (ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ)` ՆԵՐԱՌՅԱԼ (ԲԱՅՑ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐՈՇԱԿՒ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ: ԾՐԱԳՐԻ ԻՆՉՊԵՍ ՈՐԱԿԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՄԲՈՂՋ ՌՒՍԿԸ ՁԵՐՆ Է: ԾՐԱԳՐՈՒՄ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՈՒՔ ԵՔ ԿՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ:

16. Պատասխանատվության սահմանափակում


     ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՅՆ ԴԵՊՔԵՐԻ, ԵՐԲ ԴԱ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՔՈՎ ԿԱՄ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ, ԾՐԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՆԹԱՐԿՈՂ ԿԱՄ ՓՈԽԱՆՑՈՂ (ԻՆՉՊԵՍ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԷՐ ՎԵՐԵՎՈՒՄ) ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՎԱՏԵՐԵՐԻՑ ԿԱՄ ԿՈՂՄԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԷ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ԿՈՆԿՐԵՏ, ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎՆԱՍԸ, ԿԱՄ ՀԵՏԱԳԱ ՎՆԱՍԸ, ՈՐԸ ԾՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՀԱՆ ԱՐԴՅՈԻՆՔ Է (ՆԵՐԱՌՅԱԼ, ԲԱՅՑ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍԽԱԼ ՄՇՍԿՈՒՄԸ, ՁԵՐ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ, ԿԱՄ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈԻ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ) ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՎԱՏԵՐԸ ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ԿՈՂՄ ՏԵՂՅԱԿ ԵՆ ՊԱՀՎԵԼ ԱՅԴՊԻՍԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

17. Կետ 15, 16 մեկնաբանում


     Եթե երաշխիքներից հրաժարումը կամ պատասխանատվության սահմանափակումը (բերված են վերևում) չեն կարող դրանց պայմանների հիման վրա ձեռք բերել իրավաբանական ուժ, ապա բողոքարկման դատարանները պետք է կիրառեն տեղական օրենքը, որը առավել մոտ է Ծրագրի հետ կապված ամբողջ քաղաքացիական պատասխանատվությունից բացարձակ հրաժարման` բացառությամբ այն դեպքերի, երբ երաշխիքը կամ պատասխանատվության ստանձնումը ուղեկցվում են Ծրագրի պատճենով` որոշակի գումարի դիմաց:

ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՎԱՐՏ

Մեկնաբանել
Անուն ազգանուն:

Էլ. փոստ:

Կայքը:
http://
Մեկնաբանություն:
Մուտքագրել գաղտնաբառը:
 


© 2008 GNU's NOT UNIX Armenian Portal
Design by Gavalian Studio